четверг, 28 апреля 2016 г.

Նյութերի բազմազանությունը

Աշխարհում հայտնի են մի քանի միլիոն տեսակի նյութեր: Դրանց մք մասը գոյություն ունեն բնության մեջ: Կան շատ նյութեր, որոնք ստեղծված են մարդկանց կողմից՝ արհեստական ճանապարհով ինչպես, օրինակ, պլաստմասսաները, որոնցից պատրաստվում են կենցաղային բազմաթիվ առարկաներ՝ աթոռ, սեղան և այլն:
Թվարկիր ձեր տանը եղած՝ պլաստմասսայից պատրաստված կենցաղային իրեր:
Այժմ ծանոթանանք մի քանի նյութերի հետ, որոնք գտնվում են մեր խոհանոցում: Ահա սեղանին դրված է աղամանը, որը լցված է կերակրի աղով: Այս նյութը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկների է նման: Սակայն, դու արդեն գիտես, որ Երկրի ընդերքում այն հանդիպում Է քարի տեսքով: Մարդու համար կերակրի աղի կարևորագույն հատկությունը նրա աղի համն է, որի շնորհիվ ուտելիքները յուրահատուկ համ են ստանում:
Բնության մեջ կերակրի աղից բացի տարածված են աղերի տարբեր տեսակներ: Դրանցից մի քանիսը մարդու կողմից արդյունահանվում և օգտագործվում Է որպես տարբեր նյութերի արտադրության հումք, ինչպես նաև՝ բույսերի աճին նպաստող պարարտանյութ:
Շաքարը ևս մեր խոհանոցներում գտնվող նյութերից է: Շաքա­րավազը արտաքին տեսքով շատ նման է կերակրի աղին, և դրանք հեշտությամբ կարելի է շփոթել, սակայն անհնար է շփոթել դրանց համը: Մարդու կողմից օգտագործվող շաքարը ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից: Մրգերում և կաթի մեջ կա համապատասխանաբար մրգային և կաթնային շաքար:
Գյլուկոզան նույնպես շաքարի տարատեսակ է: Այն շատ է հանդի­պում բույսերի տարբեր մասերում: Հատկապես գյլուկոզայով հարուստ են խաղողի հատիկները: Իզուր չէ, որ գլյուկոզան հաճախ անվանում են խաղողի շաքար:
Խոհանոցում կա նաև սպիտակ փոշու նման մի նյութ, որն անվանում ենք օսլա: Դա մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերից է: Օսլա են պարունակում բուսական ծագման շատ մթերքներ:
Գիտե՞ս, որ բավականին հեշտ է որոշել, թե որ մթերքն է օսլա պարունակում: Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պւսրզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:
Խոհանոցում օգտագործվող նյութերից են թթուները: Քեզ ծանոթ է կիտրոնի թթու համը: Այդպիսի համ կիտրոնին հաղորդում է նրա մեջ եղած կիտրոնաթթուն: Երբ կաթը թթվում է, առաջանում է կաթնաթթու:Չնայած շատ նյութերի մեջ թթուների պարունակությունը կարելի է ճշտել նրանց համից, սակայն կան թթուներ, որոնք վտանգավոր են և „ւսրող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթուն, որը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:
Մեր շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, հատկապես քաղաքներում, թթուները սկսել են առաջանալ երկնքում և հաճախ անձրևների ժամանակ ջրի կաթիլների հետ թափվում են երկրի մա­կերևույթին: Այդպիսի անձրևները կոչվում են թթվային անձրևներ: Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն: